Այս իշխանության արդյունավետությունը գնահատելու համար կարելի է նշել 2 հանրապետությունների քարտեզը ու մահվան վկայականների թիվը․ Ալիսա Գևորգյան
22 Սեպտեմբերի 2023, 21:23
Այս իշխանության արդյունավետությունը գնահատելու համար կարելի է նշել 2 հանրապետությունների քարտեզը ու մահվան վկայականների թիվը, զոհերից շատերը մահվան վկայականներ չունեն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է լրագրող Ալիսա Գևորգյանը, որի որդին զոհվելէ 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ես չեմ պատկերացնում նորմալ հայի, որ այս պահին չմասնակցի այս ակցիաներին։ Մենք, ցավոք, անզոր ենք Արցախում այս պահին ցեղասպանության ենթարկվող ազգին օգնելու։ Սա միակ քայլն է, որ կարող ենք անել։ Տեսնում ենք, որ մեր իշխանությունները այս հարցում չեն փայլում իրենց ցանկությամբ ու պրոֆեսիոնալիզմով»,- ասել է մեր զրուցակիցը։
Գևորգյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5-րդ տարում ընկավ Արցախի ՊԲ-ն։
«Մենք այն օրհասական վիճակում ենք, որ ավելի կարևոր խնդիր է դառնոմ Արցախի մարդային կյանքերը փրկելը։ Ակցիաների նպատակն է մարդասիրական խնդիրների լուծում գտնել, Արցախի` անորոշ ճակատագրերով մարդկանց կյանքի, անվտանգության խնդիրները լուծելու հարցեր ենք փորձում բարձրացնել։ Դրա կարևորագույն պայմանը այս իշխանության հեռացումն է։
Այս իշխանության արդյունավետությունը գնահատելու համար կարելի է նշել 2 հանրապետությունների քարտեզը ու մահվան վկայականների թիվը, զոհերից շատերը մահվան վկայականներ չունեն»,- նշել է Ալիսա Գևորգյանը։