Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում մեկնարկել է քահանաների տարեկան եռօրյա ժողովը

23 Սեպտեմբերի 2023, 01:00

Քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկել է քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան քաղաքականությամբ հայաթափել Արցախը։ Հոգևոր դասը հանդես է եկել հայտարարությամբ: