Սա պատմության մեջ կմնա որպես խայտառակություն՝ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար․ Բաբայան

24 Սեպտեմբերի 2023, 19:20

Քաղաքականություն

Արցախի բնակիչները կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- նշել է Բաբայանը և հավելել, որ դեռ պարզ չէ, թե 120 հազար արցախցիները երբ կտեղափոխվեն Լաչինի միջանցքով:

Բաբայանի խոսքով՝ բոլոր պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար։

«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես խայտառակություն և ամոթ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,-ասել է նա: