Ռուս խաղաղապահների ռազմական բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին

26 Սեպտեմբերի 2023, 08:15

Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժածներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Բժշկական ջոկատ է տեղափոխվել 23 մարդ՝ մաշկի և վերին շնչուղիների տարբեր աստիճանի այրվածքներով։ Բոլոր կարիքավորներին և տուժածներին ամբողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն», — ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: