«Եկեք համախմբվենք և օգնենք». հույն երգիչ Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը կոչ է արել օգնել հայերին

27 Սեպտեմբերի 2023, 22:34

Կարծիք | Քաղաքականություն

Հույն երգիչ Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը սոցիալական ցանցերում հույներին կոչ է արել օգնել իրենց եղբայր ժողովրդին՝ հայերին։

«Բարեկամներ, խնդրում եմ տրամադրեք հավաստի տեղեկատվություն, որտեղ ֆինանսական օգնություն կարող է ուղարկվել բոլոր նրանց, ովքեր այժմ օգնության կարիք ունեն Հայաստանում:

Ես կոչ եմ անում բոլոր հույն եղբայրներին այս դժվարին պահին անտարբեր չմնալ, որում գտնվում է մեր եղբայրական ժողովուրդը: Եկեք համախմբվենք ու օգնենք ինչով կարող ենք։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի»,- գրել է երգիչը։