ԱՄՆ օգնությունն արցախահայերին վիրավորանք է, դա 95 դոլար է՝ յուրաքանչյուր մարդուն. Ալեքս Գալիցկի

27 Սեպտեմբերի 2023, 14:00

Քաղաքականություն

ԱՄՆ օգնությունն արցախահայերին վիրավորանք է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցությունների գծով տնօրեն  Ալեքս Գալիցկին։

«ԱՄՆ-ն հայտարարել է Արցախում Ադրբեջանի  կողմից էթնիկական զտումների ենթարկվող 120 000 զոհերին 11 500 00 դոլար հատկացնելու մասին։ Դա 95 դոլար է յուրաքանչյուր մարդուն։

Այն բանից հետո, երբ մատն անգամ չշարժեց շրջափակման ժամանակ։ Բաքվի կողմից որպես բանակցային մարտավարություն սովի օգտագործումը լեգիտիմացնելուց հետո։ Դա օգնություն չէ, դա վիրավորանք է»,- նշել է նա։