«Ալիեւն ու Էրդողանն ահաբեկիչներ են». բողոքի ակցիա՝ Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանի մոտ

27 Սեպտեմբերի 2023, 20:52

Քաղաքականություն

«Ալիեւն ու Էրդողանն ահաբեկիչներ են», «Ադրբեջանն ու Թուրքիան՝ ահաբեկիչ երկրներ», «Ամոթ Բայդենին ու իր ողջ աշխատակազմին», «Հանրապետականներ խոսե՛ք», — նմանատիպ կարգախոսերով Լոս Անջելեսի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը բողոքի ակցիա իրականացրեց Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանի մոտ, որտեղ սպասվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության թեկնածուների ավանդական հեռուստաբանավեճը:

Բանախոսները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր լռությամբ հանցակից է դարձել Արցախի հայերի դեմ իրականացվող ցեղասպանությանը: Իսկ Հանրապետական թեկնածուներին կոչ արվեց բարձրաձայնել իրենց դիրքորոշումները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ցեղասպանական գործողությունների մաիսն: Ամոթանքի խոսքեր հնչեցվեցին նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն ղեկավար Սամատ Փաուերի հասցեին: