Միլանի հայ երիտասարդները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը
29 Սեպտեմբերի 2023, 10:10
Միլանի հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի անկախության օրվան նվիրված երեկոյին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Տարիել Բիշարյանը։
«Այսօր Միլանում Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական երեկոյին կարդացինք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը (Ambasciata d’Armenia Իտալիայում)՝ հատկապես ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները դեմ են գնացել Հռչակագրին:
Միաժամանակ մեզ հետ բերեցինք պաստառներ հետևյալ գրություններով.
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ներկայացնում հայ ազգի շահերը», «Հայաստանի կառավարությունը չի գործում ի շահ Հայաստանի պետության», «Հայաստանի կառավարությունը ձախողել է Արցախյան ճգնաժամը», «Պահանջում ենք Փաշինյանի հրաժարական»։