Ադրբեջանն իրեն պահեց սրիկա պետության նման. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

18 Մայիսի 2023, 10:25

Կարծիք

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ան Լորենս Փեթելը թվիթերում գրառում է կատարել երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողին:

«Երեկ Սոթքում սահմանները պաշտպանելիս զոհվել է 20-ամյա հայ զինծառայող։

Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով նրան հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։

Ադրբեջանն իրեն պահեց սրիկա պետության նման: Հրատապ է նշել ագրեսորի և հարձակման ենթարկվածի անունները»: