Հայազգի մոդելը «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթում առաջին Miss Sunshine տիտղոսակիրն է դարձել

08 Հոկտեմբերի 2023, 20:50

Հայեր

Ամերիկահայ Փեգի Գարաբեկյանը դարձել է «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի առաջին «Միսս Արեւաշող»/Miss Sunshine տիտղոսակիրը։ Փեգին իր տիտղոսը ստացել է Վաշինգտոնում կայացած «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի եզրափակչի ժամանակ։

Խոսելով իր տիտղոսի մասին՝ 29-ամյա Փեգին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես դարձա այս գեղեցկության մրցույթի պատմության մի մասնիկը՝ պաշտոնապես թագադրվելով, որպես առաջին Miss Sunshine տիտղոսակիր եւ «Միսս Աշխարհ Ամերիկայի» պատմության մեջ այդ տիտղոսի առաջին դեսպանը։ Ինձ համար պատիվ է այս հնագույն մրցույթի պատմության մի մասը դառնալը։ Շնորհակալ եմ Աստծուն»։

386375099_799623422172229_6613966011366096380_n.jpg (46 KB)

380482399_723872556436839_7754745940725449340_n.jpg (115 KB)

385840448_798084512326120_5259014563086713856_n.jpg (57 KB)