«Ռուսաստանի գույները, Հայաստանի գույները» ` Կուրգանսկում

14 Հոկտեմբերի 2023, 00:51

Մշակույթ

Կուրգանսկի մարզային գեղարվեստական թանգարանում բացվել է նկարիչ Վարուժան Հակոբյանի` «Ռուսաստանի գույները, Հայաստանի գույները» գեղանկարչության ցուցահանդեսը։

Հակոբյանը 20 տարի ապրում և աշխատում է Պերմում։ «Իմ հայրենիքը Հայաստանն է, բայց Ուրալի Պերմ քաղաքը դարձել է իմ հոգու երկրորդ մասը», — ogoanr. ru-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նկարիչը:

«Ռուսաստանի գույները, Հայաստանի գույները» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են հեղինակի 32 ամենավառ ստեղծագործությունները, որոնք ներառում են և՛ բազմազան բնապատկերներ, և՛ սյուժետային ստեղծագործություններ, ինչպես նաև դիմանկարներ և նատյուրմորտներ: Հայկական բնապատկերների գույների խռովության կողքին հին Ուրալյան քաղաքների զուսպ երանգներն են։

Բացմանը համերգային համարներով հանդես են եկել հայ մշակութային կենտրոնի պատանի արտիստները: