Ռուս-հայկական կենտրոնը Արցախից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնություն է հասցրել Կոտայքի մարզ

21 Հոկտեմբերի 2023, 14:20

Քաղաքականություն

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մահճակալներ և տաք ծածկոցներ է հասցրել Սևանի և Գավառի համայնքապետարաններ։

Ավելի քան 1.5 տոննա մարդասիրական օգնությունը կօգնի Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանվածների համար ժամանակավոր տեղակայման կետեր կազմակերպելու հարցում: