ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու պատճառ չի տեսնում

30 Հոկտեմբերի 2023, 10:28

Քաղաքականություն

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատճառ չի տեսնում, որ Հայաստանը լքի կազմակերպությունը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ։ Ուստի, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երեւույթներ են, բայց, ամեն դեպքում, Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի, ՀԱՊԿ-ի հետ»,- նկատել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի.

«Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել այս ապագան, քանի որ Հայաստանը այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ մեծ թվով հայեր՝ մի քանի միլիոն հայեր, ապրում են Ռուսաստանում», — ասել է Բորդյուժան։

Հիմա եթերում