West Hollywood-ի հայկական Carlitos Gardel-ը

31 Հոկտեմբերի 2023, 14:27

Հայեր

Լոս Անջելեսի ագլոմերացիա West Hollywood-ի Carlitos Gardel արգենտինական ռեստորանը կարճ ժամանակում դարձել է հոլիվուդյան աստղերի ժամանցի սիրելի վայրը: Արգենտինայից ԱՄՆ տեղափոխված Կառլո և Ազնիվ Պոզոխլյանները 1996թ որոշել են փոքր բիզնես բացել, երբևէ չմտածելով, որ իրենց ռեստորանը կդառնա այդքան ընդունված և սիրված:

Այնտեղ ամեն օր կարելի է հանդիպել հայտնի աստղերի, գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք իրենց ժամանակը նախընտրում են անցկացնել հաճելի մթնոլորտում: Ռեստորանի մի անկյունում լուսանկարներ են: Կառլո Պոզոխլյանը պատմում է, որ իր ռեստորանը նաև հայտնի դարձավ Պենելոպե Քրուզի, Բրեդ Փիթի և այլ հայտնիների շնորհիվ:

COVID-19 համավարակի ժամանակ, երբ շատերը չէին աշխատում, Կառլոն բացում է «Աստոր Պիացոլլա» բացօթյա սրահը:

Երբ նոր էին սկսել, տիկին Ազնիվը խոհանոցը ոչ ոքի չէր վստահում, ինքն էր պատրաստում իր բաղադրատոմսերով: Հիմա այդ գործը Ժիրայրին է վստահել, գոհ է Ժիրայրի աշխատանքից:

Հիմա ավելի հեշտ է, ասում է՝ երկու տղաներս գործի ծանրությունը իրենց վրա են վերցրել, բայց մենք էլ միշտ իրենց կողքին ենք: Մաքսիմիլիանը մասնագիտացել է գինիների ոլորտում, իսկ Ժիրայրը՝ խոհարարության:

Երեկոյան Carlitos Gardel-ում համեղ ուտեստների հետ միասին մատուցվում է արգենտինական երաժշտություն՝ հաճախ համեմելով երևանյան քաղաքային ֆոլկլորով և սերենադներով: