Ստեփանակերտում հանդբոլի առաջնություն է մեկնարկել

22 Մայիսի 2023, 00:00

Սպորտ

 Մայիսի 19-ին Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում Արցախի Հանրապետության հանդբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է առաջնություն՝ 2008-2011թթ. ծնված պատանիների մասնակցությամբ: «Artsakhtert»-ի հետ զրույցում Ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մրցավար Վալերի Քոչարյանը տեղեկացրեց, որ առաջնությունն անցկացվում է շրջանաձև եղանակով:

Մասնակցում են Շուշիի, Ասկերանի շրջանների, Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցների և Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի հանդբոլի թիմերը:

«Մրցումների նպատակը մարզաձևի հանրայնացումն է, լավագույն մարզիկներին ի հայտ բերելն ու Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցելը»,-ասաց Վալերի Քոչարյանը՝ նշելով, որ առաջնությունը կտևի 3 օր:

Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն Արցախի Հանրապետության Հանդբոլի ֆեդերացիայի պատվոգրերով և դրամական պարգևով: