Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն․ Մեթյու Միլլեր
15 Նոյեմբերի 2023, 10:55
Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու և այդ իրավունքը պետք է պահպանվի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լրագրողը հետաքրքվել է, թե Կոնգրեսում կայանալիք լսումներին ինչ են պատրաստվում ասել Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով՝ շեշտելով՝ «մի կողմից ունեք Ադրբեջան, որը տոնում է հաղթանակը՝ ռուսական բանակով շրջապատված քաղաքում և ունեք Հայաստան, որին Ռուսաստանն ամեն օր բռնության է ենթարկում՝ ասելով, որ ոչ մի տեղ չեմ գնա։ Ձեր կարծիքով՝ այստեղ երջանիկ ավարտ կա՞»։ Միլլերը պատասխանել է․
«Ես չեմ ուզում խոսել վաղը կայանալիք լսումների մասին, բայց կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն, եթե ցանկանում են դա անել, և այդ իրավունքը պետք է պահպանվի»։