Քրիստինա Անանյան․ Nasdaq-ի պատմության ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերը

12 Դեկտեմբերի 2023, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Քրիստինա Անանյանը վերջերս հայտնվել Է Forbes-ի 2024 թվականի «30 under 30» ամենամյա վարկանիշում՝ «Մեդիա» անվանակարգում։

Անանյանը պատմության մեջ առաջին հայուհին է, ով նվաճել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսը և 1000$ կրթաթոշակ: Մանկուց նա բավականին պայծառ ու ակտիվ էր, փորձում էր մասնակցել բոլոր հնարավոր միջոցառումներին, միշտ ուզում էր ինչ-որ նոր բան սովորել և հասնել ցանկալի բարձունքների: Բացի այն, որ Քրիստինան մասնակցել է գեղեցկության մրցույթներին, նա նաև հաճախել է սոլֆեջոյի դասերի, հետաքրքրվել լրագրությամբ։

Քրիստինե Անանյանին հաջողվել է դառնալ ԱՄՆ խոշոր ֆոնդային բորսաներից մեկի՝ Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու առաջատարը:

Քրիստինան նաև Live From Market Site ամենօրյա ֆինանսական շոուի հաղորդավարն է, որտեղ հարցազրույց է վարում գործադիր տնօրենների և բիզնեսի ղեկավարների հետ՝ նրանց հետ քննարկելով ընկերությունների հաջողությունները, նորարարությունները և միտումները:

Անանյանի հյուրերի թվում էին Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և տիեզերագնաց Դիլան Թեյլորը: