Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԱԾ-ի` 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին հայտարարությանը
26 Հունվարի 2024, 11:10
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Ադրբեջանին ականների քարտեզներ ներկայացնելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Ադրբեջանական կողմը Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել ականների քարտեզներ՝ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ առաջիկա օրերին 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։