Ծեծկռտուք Շիրակի փողոցում․ ազգականների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

27 Հոկտեմբերի 2026, 21:56

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00:13-ին, ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Կարճ ժամանակ անց բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, նախնական տվյալներով, ազգականների միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության ծառայողները դեպքի առթիվ ձերբակալել են չորս անձի։ Նրանք, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են նախաքննական մարմին։

Նույն գիշերը՝ ժամը 02:18-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը, ստացած վնասվածքներից ի վիճակի չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիմա եթերում