Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերություններ և ռազմավարական մտերմություն Հայաստանի հետ. Դըկոտինյի

29 Հունվարի 2024, 12:01

Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է երկու երկրների միջև ռազմավարական մտերմության զարգացման մասին։ Այս մասին նա գրել է իր «X»–ի մկրոբլոգում։

Նա գրել է, որ նախօրեին Ֆրանսիայի ռազմական կցորդի հետ մասնակցել է հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: