Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումները

09 Փետրվարի 2024, 15:12

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու եռակողմ հանդիպումները.

«Ես ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումները՝ հանուն կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի», — գրել է Շառլ Միշելը X-ում։

Նախորդ օրը Ալիևը Միշելի հետ զրույցում ասել էր, որ Բաքուն միշտ աջակցում է «Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին»։ Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսին։

Հիմա եթերում