Միլանում ստեղծվել է «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն»
10 Փետրվարի 2024, 15:51
Հայ գործարարների ասոցիացիայի Իտալիա կատարած գործնական այցի շրջանակներում Միլանում ստեղծվել է «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն»(Center for cooperation and development between Italy and Armenia):
Կառույցը հիմնադրվել է Իտալիայի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով հետագայում վերակազմավորվել որպես «Իտալա-Հայկական առևտրի պալատ» և դրա ներկայացուցչությունը գրանցել Հայաստանում։
Հիմնադիրներն են «General Invest»-ի դիտորդական խորհրդի անդամ՝ պարոն Ֆերդինանդո Պելացոն (Ferdinando Pelazzo, Իտալիա) և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ պարոն Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ միավորներ և մասնավոր անձինք:
Առևտրային պալատի կարգավիճակ ստանալուց հետո ձեռնարկությունների պաշտոնական ռեգիստրը հասանելի կլինի կազմակերպության համար: