Ադրբեջանը հայտարարել է Ներքին Հանդի մոտ մարտական հենակետի ոչնչացման մասին

13 Փետրվարի 2024, 12:12

Քաղաքականություն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է հայկական Ներքին Հանդ գյուղի մոտ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետի ոչնչացման մասին, որտեղից իբր նախօրեին «ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»:

Սահմանապահ ծառայությունը հայտարարել է «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողություն» իրականացնելու մասին՝ այն անվանելով «հատուցման գործողություն»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից, նախնական տվյալներով, կա երկու զոհ և վիրավորներ: