Արաքսի Բաբայան․ ՀՀ գիտության զարգացման գործում հսկայական ներդրում ունեցող քիմիկոսը

13 Փետրվարի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Արաքսի Բաբայանը հայտնի քիմիկոս-օրգանիկ է, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ:

Բաբայանը ծնվել է Երևանում։ 1928թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը, իսկ 1937թ-ին՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը:

Նա մշակել է գլիկոլների ստացման մատչելի եղանակ (Ֆավորսկի-Բաբայան ռեակցիա): Բաբայանի հետազոտությունները հիմնականում նվիրված են ամինների և ամոնիումի միացությունների քիմիային։

Նա ուսումնասիրել է բազմահալոգենալկիլ խումբ պարունակող չորրորդային ամոնիումային աղերի ջրահիմնային ճեղքման ռեակցիայի մեխանիզմը։

1945 թվականին դարձել է պրոֆեսոր։ Բաբայանը եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի աշխատակից, նաև Երևանի բժշկական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ: Մինչև 50-ականների կեսերը աշխատել է որպես գիտության գծով փոխտնօրեն։ 1955-1957 թթ. եղել է Օրգանական քիմիայի բաժնի վարիչ, 1957թ-ից՝ ամինային միացությունների լաբորատորիայի վարիչ:

Հետագայում ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

1961 թ. Բաբայանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում, 1968թ. ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Նա նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-4-րդ գումարումների պատգամավոր էր։ 1976-1983 թթ.՝ «Հայկական քիմիական ամսագրի» պատասխանատու խմբագիր:

Բաբայանը կյանքից հեռացել է 1993թ-ին։

Հիմա եթերում