Ծառուկյան-Մախաչով մենամարտը հրդեհի պատճառով կարող է տեղի ունենալ Լաս Վեգասում

11 Հունվարի 2025, 22:45

Սպորտ

Բացարձակ մարտական առաջնության (UFC) մրցաշարը, որը կգլխավորի Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչովի միջև մենամարտը, Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհի պատճառով կարող է տեղափոխվել Լաս Վեգաս: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մրցաշարի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը։

Թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսի համար Ծառուկյան-Մախաչով մենամարտը կդառնա UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը նախատեսվում է անցկացնել Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆորնիա) հունվարի 19-ի գիշերը:

«Առայժմ չեղարկման կամ հետաձգման մասին խոսք չկա։ Բայց մշակվում է պահեստային տարբերակ։ Եթե այն դառնա իրական, մրցաշարը կանցկացվի Լաս Վեգասում՝ T-Mobile Arena-ում», — ասել է գործակալության զրուցակիցը։