Վազորդ Երվանդ Մկրտչյանը Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել ու Հայաստանի ռեկորդ սահմանել
14 Փետրվարի 2024, 13:31
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։
Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։
Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք։ Մկրտչյանն առաջին տեղն էր զբաղեցրել՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։