Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին․ Մալխաս Ամոյան
14 Փետրվարի 2024, 18:56
Մալխաս Ամոյանը, որ երեկ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իր հաղթանակը նվիերլ է հայերին և եզդիներին.
«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին»,- ասել է Ամոյանը:
Հիշեցնենք, որ ԵԱ-ի եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության էր հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով հաղթել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: