ՌԴ ԱԳՆ-ն չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ

23 Փետրվարի 2024, 17:58

Քաղաքականություն

Ռուսաստանը կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Մեր կողմից ցանկանում ենք կրկին ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»,- ասել են նախարարությունից։