Հավլաբարում տեղի է ունեցել խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի

26 Փետրվարի 2024, 10:13

Քաղաքականություն

Փետրվարի 25-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ մարդիկ երթ են արել՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի: Նրանք շարժվել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Ապա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում անցկացվել է դասախոսություն «Սումգայիթի ջարդեր» թեմայով, որտեղ բանախոսել է պատմաբան Ենոք Թադևոսյանը: Նաև ցուցադրվել է ֆիլմ: