ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարական է տվել

29 Փետրվարի 2024, 20:15

Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ hատուկ hանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: 

Էդմոն Մարուքյան»,- սոցցանցի իր էջում գրել է Մարուքյանը։