Մարտի 8-ից կմեկնարկի նոր նախագիծ՝ «Հարազատս հյուսիսից»

02 Մարտի 2024, 16:00

Հայեր

Alpha News-ի հարթակներում մարտի 8-ից կմեկնարկի նոր նախագիծ՝ «Հարազատս հյուսիսից»։

Հայտնի լրագրող Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքը կպատմի Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։

Բացառիկ նախագծում կներկայացնենք հայերի կենցաղն ու առօրյան, ինչպես է ապրում հայ համայնքը, ինչպես են պահպանում հայի ինքնությունը,հայկական ավանդույթներն ընտանիքում և այլն։

Հաղորդաշարը շուտով կլինի մեր հարթակներում։

Բաց մի՛ թողեք մեր նոր՝ «Հարազատս հյուսիսից» հետաքրքիր և բազմաբովանդակ նախագիծը, որի առաջին թողարկումը կպատմի ՌԴ Վլադիմիր քաղաքի հայ համայնքի կյանքի մասին։