Դավիթ Պողոսյանը միջազգային մրցույթում արժանացել է ոսկե և հատուկ մրցանակի

14 Մարտի 2024, 20:00

Սպորտ

«Աստղային» վարժարանի սան, երիտասարդ մարզիկ Դավիթ Պողոսյանը կիոկուշին կարատեում շարունակում է բարձր արդյունքներ ցույց տալ։ Այս մասին գրում է hab.kp․ru-ն։

Մոսկվայում կայացած «Ռուսաստանի բաց գավաթ 2024» միջազգային մրցումներում, որին մասնակցել է 2,4 հազար մարզիկ, Դավիթ Պողոսյանը ոսկե մեդալ է ստացել 35 կգ քաշային կարգում:

Միաժամանակ նրան հատուկ մրցանակ են հանձնել բարձր տեխնիկայի համար։

Ըստ աղբյուրի՝ այս ամիս Դավիթը Յուժնո-Սախալինսկում կայացած առաջնությունում նվաճել է նաև Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի չեմպիոնի կոչումը։