Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, զինանշանի վրայից Արարատ լեռը պետք է վերացվի. Բինալի Յըլդըրըմ
14 Մարտի 2024, 20:40
«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի: Այս մասին հայտարարել է Թուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը։
«Հայաստանը նման հնարավորություն ունի ղարաբաղյան հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ մտցնել նաև ՀՀ Սահմանադրության մեջ, քանի որ Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», — ասել է նա։