«Սև այգին». Արցախի մասին պատմող ֆիլմը՝ եվրոպական կինոփառատոներում

15 Ապրիլի 2024, 08:51

Մշակույթ

Մարտի 19-ին ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնին, որտեղ էլ տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

Orer.eu-ն գրում է, որ շուտով ֆիլմը կցուցադրվի նաև Գերմանիայում և Իտալիայում։ 80 րոպեանոց ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի և բելգիական Naoko films ընկերության համատեղ նախագծով։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, որոնք ապրել են Արցախում։ Ալեքսիսը չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, թե՛ արցախցիների մտորումները։ Տղաներն այնքան բնական են խաղում, որ երբեմն թվում է, թե գեղարվեստական ֆիլմ ես դիտում։  Սա է նաև ֆիլմի կարևոր առավելություններից մեկը։