Վլադիմիրում անօդաչուների հարձակման հետևանքով խափանվել են «Յանդեքս»-ի ծառայությունները․ խնդիրներ կան նաև Հայաստանում

11 Հոկտեմբերի 2026, 12:20

Քաղաքականություն

Վլադիմիրում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Ընկերության մամուլի ծառայությունը Mash-ին հայտնել է, որ վնասվածքների հետևանքով թվային ծառայությունների մի մասն օգտատերերի համար դարձել է անհասանելի։

Միջադեպի հետևանքով զանգվածային խափանումներ են արձանագրվել մի շարք հայտնի հարթակների և առևտրային ցանցերի աշխատանքում, այդ թվում՝ «Кинопоиск», «Авто.ру», «Ламоду», «Додо Пиццу», «Магнит», «Ленту», ЦИАН, Warthunder հարթակներում, ինչպես նաև Ռոսսելխոզնադզորի կայքում։ Գիշերվանից «Յանդեքս»-ի ծառայությունների աշխատանքի խափանումներ են նկատվում նաև Հայաստանում։

Վլադիմիրի արվարձանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հրդեհ է բռնկվել։ Հոսանքազրկվել են երկու ենթակայաններ, ինչի հետևանքով շուրջ 5 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Մոտակա բնակելի տներից տարհանում է իրականացվում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հիմա եթերում