Հենց Փաշինյանը բերանը բացում է, անմիջապես հրաժարվում է հայկական շահերից. Տիմոֆեյ Երմակով
10 Ապրիլի 2024, 23:42
Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը նշել է, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները միայն վկայում են այն մասին, որ նա զիջում է հայ ժողովրդի ազգային շահերը։
«Լսելով Փաշինյանի ելույթները՝ հայոց լեզուն սովորելու կարիք չկա, քանի որ հենց նա բերանը բացում է, անմիջապես զիջում է հայկական շահերը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի որոշ ծրագրերին և ինչ-որ ֆորպոստ ստեղծելուն։ Տեսեք, կան տարբեր քաղաքական և աշխարհագրական անալոգիաներ, օրինակ ՝ ամերիկյան հարաբերությունները Իսրայելի իշխանությունների հետ, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերի այնքան լուրջ ամրացված տարածք է, որը իրականում համընկնում է իսրայելական իշխանությունների և հրեա ժողովրդի շահերի հետ։ Ավելին, իսրայելցիներն ունեն բավականին լուրջ ինքնիշխանություն, որը Բենիամին Նեթանյահուն այժմ օգտագործում է և ցուցադրում բոլորին։
Ես կցանկանայի, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանային հենց այս ձևով։ Բայց, ցավոք, այն ուժերը, որոնք եկան պետական հեղաշրջումից հետո, ակնհայտորեն միտված էին դեպի արևմուտք ճանապարհ հարթելուն։ Միայն նրանք մոռացել են, որ հենց աշխարհագրության տեսակետից դեպի Արևմուտք ճանապարհն անցնում է Թուրքիայով և, անշուշտ, նրանք ունեն հատուկ շահեր, որոնք որևէ ինքնիշխանություն չեն ենթադրում հայ ժողովրդի համար»,- նշել է ռազմական թղթակիցը։