EXCLUSIVE․ Կալիֆորնիայի խորհրդարանում քննարկելու եմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հարցը. Էլեն Ասատրյան

12 Ապրիլի 2024, 00:04

Քաղաքականություն

Պետք է այնպես անենք, որ Կալիֆորնիայի խորհրդարանում ունենանք ներկայացուցիչ, ով կներկայացնի հայ ժողովրդի շահերը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

«Առաջիկա օրերին հանդիպելու եմ Բրբանքի քաղաքապետ Նիկ Շուլցի հետ, որի հետ խոսելու եմ ոչ միայն Գլենդելի քաղաքի խնդիրների մասին, այլև այն մասին, թե ինչ կարիքներ ունեն Հայաստանում ապրող մեր հայրենակիցները և Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները։ Բացի այդ, առաջարկելու եմ, որ Հայաստանի և Կալիֆորնիայի մեջ լինեն սերտ համգործակցության ծրագրեր»,- ասաց նորանշանակ քաղաքապետը։

Էլեն Ասատրյանը պլանավորում է առաջիկա ամիսներին այցելել Հայաստան, գնալ Գյումրի և Կապան։

«Հունիսին գնալու եմ Հայաստան, բացի այդ ծրագրում եմ սեպտեմբերին Գլենդելի անձնակազմի հետ գնալ մեր քույր քաղաքներ՝ Գյումրի և Կապան։ Այս պահին իրենցից սպասում եմ ցանկ, թե ինչ կարիքներ ունեն, որ ճիշտ մասնագետների տանեմ ինձ հետ»,- եզրափակեց Ասատրյանը։

Հիմա եթերում