Նազիրա Ֆարահ Սարգիս․ Քիմիայի գիտակը
16 Ապրիլի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նազիրա Ֆարահ Սարգիսը Սիրիայի Արաբական Հանրապետության պրոֆեսոր է, գիտնական և բնապահպանության նախարար:
Ազգությամբ հայ Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է 1962 թվականին Սիրիայի կոլորիտային Հալեպ քաղաքում։
Սովորել է հայկական դպրոցում, հիանալի տիրապետում է մայրենի լեզվին և գիտի Հայաստանի պատմությունը։ Նազիր Ֆարահ Սարգիսին միշտ գրավել է քիմիան և դրա հետ կապված ամեն ինչ։ Այդ իսկ պատճառով, առանց մեկ կաթիլ կասկածի, նա փաստաթղթեր է ներկայացրել համալսարան և սկսել քիմիա ուսումնասիրել մասնագիտական մակարդակով, այնուհետև ստացել է բակալավրի աստիճան քիմիական գիտությունների ոլորտում:
Բայց նրա ճանապարհը դրանով չավարտվեց․ Նազիրա Ֆարահ Սարգիսը ընդունվել է մագիստրատուրա, որն ավարտելուց հետո ստացել է մագիստրոսի աստիճան:
1999-2001թթ. եղել է դեղագործական քոլեջի ուսուցիչների միության ղեկավար:
Երկար տարիներ դասավանդել է Հալեպի համալսարանում, որտեղ զբաղեցրել է վերլուծական քիմիայի բաժնի պետի պաշտոնը։
2012թ. ամռանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով Նազիրա Ֆարահ Սարգիսը նշանակվել է Սիրիայի բնապահպանության նախարար։