Կոմիտասի հուշարձանը Երևանում
27 Ապրիլի 2024, 20:25
«Վեհափառ Տեր, ես հայերեն չեմ խոսում, բայց եթե կուզեք, կերգեմ…»
Սողոմոնի բյուրեղյա մաքուր ձայնը տարածվեց Սուրբ Էջմիածնի կամարների տակ՝ հույս ներշնչելով ներկաների սրտերում, իսկ երբ տղան երգեց «Լույս զվարթ»-ը, շատերը նկատեցին, թե ինչպես է Կաթողիկոսն արտասվում։
1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից գողտրիկ պուրակում տեղադրվել է Մեծն Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի (1869-1935 թթ.) արձանը: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆենիքս Դարբինյանը։
Նման հուշարձանի մասին քանդակագործը վաղուց էր երազում։ Նրա մտահղացմամբ, Կոմիտասի միայնակ կերպարը նստած է ծիրանի ծառի բնին, կարծես մարմնավորելով այն ցավն ու տխրությունը, որ ուղեկցել է վարդապետին իր ողջ կյանքում: Այս ցնցող կոմպոզիցիան քանդակագործի վերջին աշխատանքն էր:
Արա Հարությունյանն ասել է․ «Կոմիտասը միշտ մեզ հետ է, նա ապրում է մեր մեջ»: