Սա կուսակցական պայքար չէ. իրազեկման ավտոերթ Գյումրիում

07 Մայիսի 2024, 20:20

Քաղաքականություն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները Գյումրիում իրազեկման ավտոերթ են սկսել` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների:
 
«Սա իշխանական պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ, սա Հայ առաքելական եկղեցու գլխավորությամբ պայքար է հայրենիքի փրկության համար: Մենք պայքարելու ենք հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որն ուզում ենք փրկել, որտեղ ուզում ենք ապրել»,- հայտարարել են երթի մասնակիցները: