Բերետներին տրված է անպատիժ գործելու հնարավորություն․ Ռուբեն Մելիքյան
27 Մայիսի 2024, 23:05
Alpha News-ի ուղիղ եթերում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների, բերետավորների կողմից դաժան, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելուն։
«Սա նոր երևույթ չէ մեր իրականության մեջ։ Կարմիր, սև բերետավորները Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներն են, նրանք միշտ էլ աչքի են ընկել այսպիսի հանցավոր վարքագծով։ Սա առաջին դեպքը չէ։
Այս երևույթի պատճառն անպատժելիությունն է, բերետներին տրված է անպատիժ գործելու հնարավորություն»,- ասել է իրավապաշտպանը։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է քրեական վարութ նախաձեռնվի։
«Այսօր առաջին անգամ տեսանք ամենափոքր քայլը, որ կարող էր արվել․ ընդամենը մեկ ծառայողի լիազորություններ են դադարեցվել։ Սա կես քայլ առաջ է, այն դեպքում, երբ պետք է՝ 10 քայլ առաջ լինել։
Առաջին հերթին պետք է վայրկյանների ընթացքում քրեական վարույթ նախաձեռնվի, որը պետք է իրականացնի անկախ մարմինը։ Ուղղակի բառեր չկան ցենզուրայի շրջանակներում բնութագրելու, թե ինչպես են իրենց պահում այդ անձինք»,- եզրափակել է Ռուբեն Մելիքյանը։