Դիանա Մարտիրոսյանը Յալթայում արժանացել է մանկական գեղեցկության մրցույթի Գրան պրի մրցանակին

14 Հունիսի 2024, 15:00

Մշակույթ

Յալթայում տեղի է ունեցել «Հարավի Մարգարիտը» գեղեցկության, նորաձևության և տաղանդի փառատոնը: Փառատոնային ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել տարբեր մրցույթներ:

Երեք օրերի ընթացքում դիզայներները ներկայացրել են երեկոյան զգեստների և աքսեսուարների հավաքածուներ: Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև տաղանդների և դիմահարդարների/ոճաբանների մրցույթ:

Ամենափոքր մասնակիցներից Գրան պրիին արժանացել է Դիանա Մարտիրոսյանը Դոնի Ռոստովից: