Կարատեիստ Սուրեն Հարությունյանը՝ BRICS-ի 2024 թվականի խաղերի չեմպիոն

15 Հունիսի 2024, 14:32

Սպորտ

Հայաստանի կարատեի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը Կազանում ընթացող BRICS 2024 խաղերում WKF կարատեի մինչև 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, գրում է sportball24.com-ը:

Մրցաշարի եզրափակչում հայ կարատեիստը 2։1 հաշվով հաղթել է ռուս Սերգեյ Սպիցինին և Հայաստանին բերել մրցաշարի առաջին ոսկին։