Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ է ընտրել
09 Հունիսի 2023, 13:10
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը: Հանդիպմանը ընդգծվել է Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը:
Նիստի ընթացքում սենատոր Լեո Ուսակոսը և պատգամավոր Ռեյչել Թոմասը ընտրվել են խմբի համանախագահներ, իսկ պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը ՝ խմբի փոխնախագահ:
«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», — ասվում է թվիթերյան հայտարարության մեջ։