Էդուարդ Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը․ տեսանյութ

07 Հուլիսի 2024, 16:20

Սպորտ

Ռուսական «Կրասնոդարն» ու «Ռոստովն» անցկացրել են ընկերական հանդիպում։

3:2 հաշվով հաղթել է «Կրասնոդարը», որի երկրորդ գոլը 65-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարից» գոլի հեղինակ են դարձել նաեւ ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Սմոլովն ու նիգերիացի հարձակվող Ջոնաթան Օկորոնկվոն։