Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում  լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը 

09 Հունիսի 2023, 19:20

Բոլոր

Մայրաքաղաքի փողոցներում այս տարի նկատելիորեն ավելացել են տեղում պատրաստվող և լցոնվող պաղպաղակների սարքերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ձեռներեց Արթուր Սահակյանը պատմել է, որ վերջերս է ձեռք բերել համապատասխան սարքավորումն ու սկսել լցոնվող պաղպաղակի պատրաստումն ու իրացումը:

Нет описания.

Նրա խոսքով՝ պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները յուրացրել է համացանցից։

Нет описания.

«Հետևողական ենք նաև աանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, սարքավորումների ախտահանման հարցերում: Այս պահին ունենք շոկոլադե և վանիլային համերով պաղպաղակներ, բայց նախատեսում ենք տեսականին համալրել նաև մրգային համերով»,- ասել է Ա․ Սահակյանը՝ հավելելով, որ լցոնվող պաղպաղակի պահանջարկը սկզբնական շրջանում բավականին մեծ էր, սակայն ներկայում զգալիորեն նվազել է, քանի որ շուկայում արդեն առկա են նաև այլ տեսակի պաղպաղակներ:

Нет описания.

Ձեռներեցը կարևորում է պետության կողմից շրջափակման պայմաններում տեղական արտադրանքի խթանումը, ինչը որոշ չափով կնպաստի սոցիալական խնդիրների լուծմանը:

Нет описания.

Հիմա եթերում