Հենրիկ Մարանջյան. Խորհրդային կինոյի լավագույն կինոօպերատորներից մեկը

19 Հուլիսի 2024, 23:34

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 19-ին խորհրդային կինոօպերատոր, ՌԴ արվեստի վաստակավոր արտիստ Հենրիկ Մարանջյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Լենինականում (ներկայիս Գյումրի): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ Արդեն 50-ականների սկզբից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատոր։ Մարանջյանի օպերատորական ստաժը կազմել է ավելի քան կես դար։

Մարանջյանը եղել է Լենինգրադի օպերատորական դպրոցի ներկայացուցիչը։ Նա համագործակցել է Վլադիմիր Վենգերով, Իոսիֆ Խեյֆիցի, Ալեքսեյ Բատալովի, Ալեքսանդր Բելինսկիի, Սեմյոն Արանովիչի և այլ հայտնի ռեժիսորների և դերասանների հետ։

Հենրիկ Մարանջյանը նաև նկարահանել է սոցիալ-հոգեբանական դրամաներ, վոդևիլներ, հերոսական կինոպատումներ, տրագիկոմեդիաներ և բալետի մասին ֆիլմեր։
Նրա նկարահանած ֆիլմերից են` «Երջանկության օրը» (1963թ.), «Ս. քաղաքում» (1966թ.), «Սալյուտ, Մարիա» (1970թ.), «…. և այլ պաշտոնական անձինք» (1976թ.), «Գիտեմ միայն ես» (1986թ.), «Ռաֆերտի» (1980թ.), «Սիրանո դը Բերժերակ» (1989թ.), «Էլիքսիր» (1995թ.) գեղարվեստական կինոնկարները, «Անյուտա» (1982թ.) և «Չապլինիանա» (1985թ.) ֆիլմ-բալետները:
70-ականների կեսերից օպերատորը դասավանդել է Լենինգրադի մշակույթի պետական ինստիտուտում:

Մարանջյանն արժանացել է ՌԽՖՍՀ պետական մրցանակով:

Կինոօպերատորը մահացել է 2011 թվականի մարտի 14-ին Սանկտ Պետերբուրգում։