Հոգեհանգստյան արարողություն՝ Հ. Մ. «Սիփան» միության հանգուցյալ անդամների հիշատակին
11 Հունիսի 2023, 01:00
Ուրբաթ, յունիսի 9-ին, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստի արարողութիւն՝ Հ. Մ. «Սիփան» միութեան հիմնադրութիւնից ի վեր, միութեան մահացած անդամների յիշատակին:
Յաւարտ կրօնական արարողութեան, եկեղեցու բակում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Միութեան անունից Ժիզետ Տէր-Օհանեանը մեծարելով միութեան հիմնադիրների ու հանգուցեալների յիշատակը՝ նշեց, որ ուխտում ենք շարունակել նրանց աշխատանքը, հաւատարիմ մնալ «Կայուն համայնք» կարգախօսին, եւ առաջիկայ ուրբաթ, յունիսի 16-ին մասնակցելով ՊԺ-ի ընտրութիւններին նպաստենք, այդ կարգախօսի իրականացմանը։
Միջոցառման ընթացքում, ասմունքային կատարմամբ հանդէս եկաւ Արփի Ալլահվերդեանը՝ իր ասմունքը նւիրելով հանգուցեալ միութենականների յիշատակին։