«Լոկոմոտիվ»-ը պայմանավորվել է «Ֆերենցվարոշ»-ի հետ Սևիկյանի վարձակալության հարցում

03 Սեպտեմբերի 2024, 17:47

Սպորտ

Հայտնի են դարձել հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի՝ «Լոկոմոտիվ» տեղափոխության պայմանները:

Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի վարձակալության համար մոսկովյան ակումբը կվճարի 200 հազար եվրո։ Լիարժեք տրանսֆերը «Լոկոյի» համար կարժենա 4 միլիոն եվրո:

Էդգարը բուժզննում կանցնի Բուդապեշտում, այնուհետև Հայաստանի հավաքականի հետ կմասնակցի Ազգերի Լիգայի՝ Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերին: Դրանից հետո ֆուտբոլիստը կմիանա «Լոկոմոտիվ»-ին։