ԱԱ-2026․ Վիկինգները շարունակում են նավարկությունը, Նորվեգիան 1/8-րդ եզրափակիչում է

30 Հունիսի 2026, 23:20

Սպորտ

Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում Նորվեգիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի ընտրանուն։

Աֆրիկյան թիմի կազմում աչքի ընկավ Դիալոն, իսկ սկանդինավցիների կազմում՝ Նուսան ու Հալանդը։ Վերջինս իր 53-րդ հանդիպմանը խփեց 60-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։1/8 եզրափակիչում նորվեգացիները կհանդիպեն բրազիլացիների հետ։